Հյուսիսային Կորեան պատասխանել է Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի զորավարժություններին

Հյուսիսային Կորեան պատասխանել է Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի զորավարժություններին

Հյուսիսային Կորեան պատասխանել է Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի զորավարժություններին՝ ստորջրյա միջուկային համակարգի փորձարկումներով։ Այս մասին հայտնում էԿորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ պաշտպանության նախարարությանը։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի պաշտպանության ազգային ակադեմիայի ստորջրյա զենքերի համակարգերի ինստիտուտը Ճապոնական ծովում փորձարկել է «Հէիլ 5-23» ստորջրյա միջուկային զենքի համակարգը, որը մշակման փուլում է։

«Մեր բանակի ստորջրյա միջուկային պատրաստվածությունը կբարելավվի, և, բնականաբար, տարբեր ծովային պատասխանները կշարունակեն զսպել ԱՄՆ ռազմածովային ուժերի և նրա դաշնակիցների թշնամական ռազմական գործողությունները», – ավելացրել է գերատեսչությունը:

Հունվարի 14-ից 17-ը Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել Կորեական թերակղզուց հարավ գտնվող Արևելա-չինական ծովում։ Զորավարժություններին մասնակցել է ութ ռազմանավ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պետք է արագացնի 2024 թվականին պատերազմի նախապատրաստությունը՝ հակազդելու ԱՄՆ-ի «աննախադեպ» առճակատման քայլերին: Նա Հարավային Կորեան անվանել է ամենաթշնամական երկիրը և կոչ է արել այդ սահմանումն ամրագրել հանրապետության սահմանադրության մեջ, ինչպես նաև վերացնել Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորման մասին ցանկացած հիշատակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում