Բրիտանացիները բախվել են ապրանքների ռեկորդային թանկացման և գնաճի հետ. Bloomberg
19/01/2024 11:00
Նմանատիպ
Ինչպես հաղորդում Է Bloomberg պարբերականը, Մեծ Բրիտանիայում գնաճն անսպասելիորեն ավելացել է, ինչը կրկին արդիական է դարձնում երկրում ֆինանսական քաղաքականության խստացման կանխատեսումները:
2023 թվականի վերջին բրիտանացիները բախվել են ալկոհոլի, ծխախոտի, հագուստի արժեքի նկատելի աճի հետ։ Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին տասը ամիսներին իշխանությունները դեռ կարող էին պահել գները, բայց հետո անսպասելի թռիչք տեղի ունեցավ, փոխանցում է պարբերականը։
2023 թվականի դեկտեմբերի արդյունքներով սպառողական գների ինդեքսը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4%-ով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում