Microsoft-ն առաջ է անցել Apple-ից արհեստական բանականության շնորհիվ
Նմանատիպ
Microsoft-ի կապիտալիզացիան 2021 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել Է Apple-ին, ինչը տեղի է ունեցել արհեստական ինտելեկտի բումի շնորհիվ, կարծում է IR Fontvielle -ի ներդրումների հարցերով խորհրդական Մաքսիմ Ֆյոդորովը։
Նրա կարծիքով, անցյալ տարի Microsoft-ի արժեթղթերի աճի շարժիչ ուժը ChatGPT-ն էր՝ OpenAL արտադրանքը, որի հիմնական ներդրողը Բիլ Գեյթսի ընկերությունն է:
Բացի այդ, ընկերությունն ուժեղացրել է դիրքերը խաղային ինդուստրիայում այն բանից հետո, երբ Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կարգավորիչները հավանություն են տվել Activision Blizzard-ի ձեռքբերման գործարքին։
«Իսկ Apple-ի համար անցած տարին այնքան էլ հաջող չի դասավորվել։ Դատելով ֆինանսական հաշվետվություններից՝ ընկերության վաճառքները նվազել են ամբողջ տարվա ընթացքում։ Նրանց խոչընդոտում է գաջեթների պահանջարկի անկման համաշխարհային միտումը», – ասել է փորձագետը РИАМО-ին տված հարցազրույցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում