Թուրքիան հացահատիկային նախաձեռնության այլընտրանքային ուղին համարում է ռիսկային
19/01/2024 14:21
Նմանատիպ
Թուրքիան ոչ մի բանակցություն չի վարում Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանն այլընտրանք գտնելու ուղղությամբ և հենց սկզբից պնդել է, որ կողմերից որևէ մեկի չմասնակցելը ռիսկեր է պարունակում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անկարայում դիվանագիտական աղբյուրը:
«Տարբեր վարկածներ են առաջ քաշվել և քննարկվել, բայց մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ երբ գործարքին բոլոր կողմերը չեն մասնակցում, այլընտրանքային երթուղիները ռիսկային են»,-ասել է նա։
Գործակալության զրուցակիցը Թուրքիայի նպատակը համարել է հացահատիկի գործարքի վերականգնումը, թեև, նրա խոսքով, դա շատ բարդ է ներկա պայմաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում