Ադրբեջանի գազը պետք է, բայց չի կարելի աչք փակել հայերի դեմ ագրեսիայի վրա

Ադրբեջանի գազը պետք է, բայց չի կարելի աչք փակել հայերի դեմ ագրեսիայի վրա

Ադրբեջանի գազը մեզ պետք է, բայց աչք փակել հայերի դեմ ագրեսիայի վրա չի կարելի։ Հայտարարել է Ֆրանսիայի սենատորը։

Հայկական հարցը ֆրանսիական հարց է։ Այս մասին ասել է սենատոր Բրյունո Ռետայոն՝ Ֆրանսիայի Սենատի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձևի քննարկման ժամանակ։

Խոսելով Ալիևի ռեժիմի մասին՝ Ռետայոն նշել է․ «Սուտն ու բռնակալությունը գնում են ձեռք ձեռքի տված»,- ասել է Ռետայոն՝ հավելելով, որ Բաքվի դիրքորոշումը ցեղասպանության ժխտումն է՝ գնահատելով դա որպես էքսպանսիոնիզմ։

«Ալիևն անընդհատ ասում է, որ Երևանը հայերի կողմից գողացված ադրբեջանական քաղաք է», – գործընկերներին դիմելով հավելել է նա:

Խոսելով Ադրբեջանի կողմից Ֆրանսիային մատակարարվող գազի մասին, սենատոր  Ժան-Պիեր Ռոշետը շեշտել է․ «Այն, որ ադրբեջանական գազը մեզ անհրաժեշտ է, չի նշանակում, որ մենք պետք է աչք փակենք հայերի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վրա։ Հայաստանն ապրում է Ադրբեջանի մշտական սպառնալիքի ներքո: Բանաձևը կապահովվի Հայաստանի անվտանգությունն ու ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանումը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում