Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչին

Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում