Հայաստանի մարմնամարզության հավաքականը հավաք կանցկացնի Թբիլիսում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը հավաք կանցկացնի Թբիլիսում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

«Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ նախապատրաստվելով աշխարհի գավաթների առաջին և երկրորդ փուլերին, որոնք կանցկացվեն փետրվարի 13-19-ը Կահիրեում և 20-26-ը Կոտբուսում համապատասխանաբար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում