Հայ ջրացատկորդները կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար

Հայ ջրացատկորդները կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար

Փետրվարի 2-ից Դոհայում մեկնարկելու է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Ջրացատկի մրցումներում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ, հայտնում են ՀԱՕԿ-ից։

Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին: Երիտասարդների ընտրությունը պայմանավորված է հավաքականի հիմնական կազմի անդամների վնասվածքներով:

Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան նաև սինխրոն ցատկում:

Նշենք, որ Օլիմպիական ուղեգիր կնվաճեն անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը:

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի նաև լողի մրցումներում. Դոհա կմեկնեն Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում