Ադրբեջանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
20/01/2024 11:38
Նմանատիպ
Երեկ ժամը 22:06-ին Ադրբեջանում՝ Շամախի քաղաքից 89 կմ հարավ 5․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում