ԱՄՆ Սենատը մտադիր է ստիպել Բայդենին փոխել վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ. Washington Post
Նմանատիպ
ԱՄՆ Սենատում ավելի ու ավելի շատ դեմոկրատներ կասկածի տակ են դնում Իսրայելի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ռազմավարությունը: Այս մասին գրում է Washington Post-ը:
Պարբերականը նշում է, որ Սենատում ևս հինգ դեմոկրատներ փաստաթուղթ են ստորագրել, որը պայմանավորելու է Իսրայելին օգնություն ցուցաբերելը միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ: Համահեղինակների ընդհանուր թիվը հասել է 18-ի։ Պարբերականն ընդգծում է, որ մի շարք նշանավոր դեմոկրատներ առաջարկել են ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված են Իսրայելին պատասխանատվության ենթարկելուն կամ ամերիկյան ռազմավարության փոփոխմանը:
«Բայդենի որոշ դաշնակիցներ կասկածում են նախագահի մոտեցմանը մասամբ այն պատճառով, որ Իսրայելը շարունակում է մերժել հուսահատ ու սոված բնակչությանը ավելի շատ օգնություն տրամադրելու նրա խնդրանքը»,-գրում է Washington Post-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում