Իսրայելը ֆինանսավորել Է ՀԱՄԱՍ-ին․ Բորել
20/01/2024 12:30
Նմանատիպ
Իսրայելը ֆինանսավորել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, որպեսզի թուլացնի Պաղեստինի վարչակազմը Հորդանան գետի Արևմտյան ափին։ Ինչպես փոխանցում է Euronews-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա դժգոհել է, որ Իսրայելը դեմ է Մերձավոր Արևելքում երկու պետությունների ստեղծմանը՝ հրեական և Արաբական:
«Ես պնդում եմ, որ Իսրայելը, շարունակելով մերժել այդ որոշումը, այնքան հեռուն է գնացել, որ ինքն էլ ստեղծել Է ՀԱՄԱՍ-ը։ Այո, Իսրայելի կառավարությունը ֆինանսավորել Է ՀԱՄԱՍ-ին՝ փորձելով թուլացնել ՖԱԹՀ-ի գլխավորած պաղեստինյան վարչակազմը»,-շեշտել է Բորելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում