Փորձագետները նախազգուշացրել են արհեստական բանականության շուրջ համաշխարհային կոնսենսուսի բացակայության վտանգի մասին
Նմանատիպ
Արհեստական բանականության կարգավորման գործընթացը բախվում է կառավարությունների քաղաքական ճկուն կուրսի բացակայության և տեղի ունեցող տեխնոլոգիական փոփոխություններին արագ արձագանքելու համար քաղաքական կոնսենսուսի բացակայության հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են փորձագետները:
Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին Եվրամիությունը մշակել էր արհեստական բանականության մասին աշխարհում առաջին օրենքը։ Նախաձեռնության նպատակն էր ապահովել, որ ԵՄ-ում վաճառվող և օգտագործվող համակարգերը լինեն անվտանգ և հարգեն համայնքի հիմնարար իրավունքներն ու արժեքները:
Համաձայնությունը ձեռք էր բերվել համաշխարհային հիացմունքի և վերջին ժամանակներում տեխնոլոգիայում գրանցված առաջընթացի ֆոնին, հատկապես 2022 թվականին OpenAI СhatGPT լեզվական մոդուլի գործարկումից հետո։
Շատերը գովաբանում են մոդելը մասնագիտական կիրառման հնարավորությունների տեսանկյունից, իսկ մյուսներն անհանգստանում են, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ նման տեխնոլոգիաները մարդու կյանքի տարբեր ասպեկտների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում