Ռուսաստանը շարունակում է մնալ Չինաստանին նավթի մատակարարների առաջատարը
20/01/2024 14:30
Նմանատիպ
Ռուսաստանը 2023 թվականին Չինաստանին մատակարարել է 107,024 մլն տոննա նավթ՝ 60,644 մլրդ դոլարի չափով, պահպանելով առաջատարի դիրքն այլ երկրների շարքում։ Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշված է ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության կողմից շաբաթ օրը հրապարակված տվյալներում:
Այս տարվա հունվար-դեկտեմբերին մատակարարումների ծավալի աճը կազմել է 24,1 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ Չինաստանը Ռուսաստանից գնել էր 86,24 մլն տոննա նավթ՝ 58,584 մլրդ դոլարի չափով, հաղորդում է լրատվամիջոցը:
Տարվա արդյունքներով Չինաստանին նավթի մատակարարումների ցուցանիշով երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան է՝ 85,95 մլն տոննա, 53,88 մլրդ դոլարի չափով, երրորդ տեղում Իրաքն է՝ 54,79 մլն տոննա, 35,21 մլրդ դոլարի չափով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում