Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող Հըզբոլլահի ենթակառուցվածքին

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող Հըզբոլլահի ենթակառուցվածքին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող ենթակառուցվածքին, դիտակետին և արձակման կետին, որոնք պատկանում են Լիբանանի Հըզբոլլահ շարժմանը:

Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը կրակ են բացել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Հար Դով շրջանում սպառնալիքը վերացնելու համար, հայտնում է բանակը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքին, դիտակետին և «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության արձակման կետին Լիբանանի հարավում գտնվող Ալ-Ադիսա շրջանում»,- ասվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ առավոտյան երկու արձակում է գրանցվել Լիբանանից դեպի Իսրայել։ «Իսրայելական բանակը պատասխանել է՝ հարվածելով կրակի օջախին: Տուժածներ չկան»,- նշել են բանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում