Թուրքիայում փետրվարի 12-ին սպասվում է Պուտինի հնարավոր այցը

Թուրքիայում փետրվարի 12-ին սպասվում է Պուտինի հնարավոր այցը

Թուրքիայի իշխանությունները ակնկալում են, որ փետրվարի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այցելել հանրապետություն, իսկ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ հունվարի 24-ին։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում են թուքական լրատվականները, որոնք Պուտինի հնարավոր այցի հետ կապված հավելյալ մանրամասներ չեն հայտնում:

Հունվարի 19-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Պուտինի՝ Թուրքիա և ԿԺԴՀ այցերի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն և համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով։

Ռաիսիի երկու անգամ հետաձգված այցը կհամընկնի թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի անցկացման հետ:

Դրա արդյունքների հիման վրա նախատեսվում է շուրջ 10 համաձայնագրի և հուշագրի ստորագրում։ Կքննարկվի ահաբեկչության դեմ պայքարի թեման և իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում