Չեմ կարող պատկերացնել, որ այս անգամ կքվեարկեմ Բայդենի օգտին. Մասկ

Չեմ կարող պատկերացնել, որ այս անգամ կքվեարկեմ Բայդենի օգտին. Մասկ

Ամերիկացի գործարար, Tesla, SpaceX ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկը չի պաշտպանում ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենի թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Նա իր դիրքորոշումը հայտնել է X սոցիալական ցանցում՝ հրաժարվելով քվեարկել Բայդենի օգտին։

«Ես չեմ կարող պատկերացնել, որ այս անգամ կքվեարկեմ Բայդենի օգտին», – գրել է միլիարդատերը:

Այսպես, նա մեկնաբանել է 2020 թվականին CNBC-ին տված իր հարցազրույցը, որում խոստովանել էր, որ նախորդ ընտրություններում աջակցել էր ամերիկացի ներկայիս առաջնորդին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում