Միրզոյանը հանդիպել է Արևմուտքի երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին

Միրզոյանը հանդիպել է Արևմուտքի երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին

Հունվարի 20-21-ը Վիեննայում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում հավատարմագրված Հայաստանի դեսպանների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարարության X-ի էջում։

ԱԳ նախարարի ելույթին հաջորդել է Հարավային Կովկասում առկա իրավիճակի, կայունության հաստատմանն ուղղված ջանքերի, խաղաղության օրակարգի, մարտահրավերների, ինչպես նաև Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ օրակարգի ընդլայնման հեռանկարների քննարկումը:

Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում