Bloomberg-ը բացատրել է Եվրոպայում գազի գնի անկման պատճառները
Նմանատիպ
Չնայած Եվրոպայում ցուրտ եղանակին և Եմենի հուսիթների կողմից իրականացվող հարձակումներին, որոնց պատճառով բեռնատար նավերը ստիպված են լինում Կարմիր ծովը շրջանցող երթուղիներ ընտրել, Եվրոպայում գազի գներն այս տարի նվազել են 12 տոկոսով, գրում Է Bloomberg-ը:
Այժմ գազի գները 1 Մվտ․ժ-ի դիմաց 30 եվրոյից ցածր են՝ գրեթե 10 անգամ պակաս, քան 2022 թվականին։ Անցյալ տարի դրանք նվազել են գրեթե 60 տոկոսով, նշում Է գործակալությունը։
Գները նվազում են անցյալ տարի կուտակված գազի ռեկորդային պաշարների, Եվրոպայում համեմատաբար մեղմ ձմռան, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ, նշում Է գործակալությունը: Եվրամիությանը թույլ են տվել նվազեցնել գազի պահանջարկը հողմային տուրբինների և արևային մարտկոցների քանակի ավելացման, ինչպես նաև Ֆրանսիայում ատոմային էներգիայի արտադրության վերսկսման շնորհիվ: Բացի այդ, գների վրա ազդում է դանդաղ տնտեսական աճը։
Սա արդեն երկրորդ ձմեռն է, որը Եվրոպան անցկացնում է առանց ռուսական գազի։ Այս մասին Bloomberg-ին տեղեկացրել է HSBC Holdings -ի նավթի և գազի եվրոպական հետազոտությունների բաժնի ղեկավար Կիմ Ֆուստիեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում