Չինաստանը դարձել է մեքենաների խոշորագույն արտահանողն աշխարհում
Նմանատիպ
Չինաստանը 2023 թվականին ռեկորդային թվով ավտոմեքենաներ է վաճառել արտասահման՝ արտահանման ծավալով առաջին տեղից հեռացնելով Ճապոնիային։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ այն անվանելով «տեկտոնական տեղաշարժ» համաշխարհային ավտոարդյունաբերության մեջ:
Չինական մեքենաների պահանջարկը Ռուսաստանում ռեկորդային մակարդակի են հասել, նշում է պարբերականը։
Չնայած Չինաստանն արդեն համաշխարհային առաջատար Է Էլեկտրամոբիլների արտադրության մեջ (չինական BYD-ը 2023 թվականի վերջին եռամսյակում աշխարհում արտահանման ծավալով առաջ է անցել Tesla-ից), աճի հիմնական շարժիչ ուժը դարձել են բենզինով աշխատող ավանդական մեքենաները, քանի որ կտրուկ աճել է դրանց պահանջարկը, հատկապես Ռուսաստանում, ասվում է գրառման մեջ։
Չինաստանի մարդատար ավտոմեքենաների ասոցիացիան հաշվարկել է, որ 2023 թվականին արտահանվել է 5,26 միլիոն մեքենա, ինչը գրեթե 1 միլիոնով ավելին է, քան Ճապոնիայի արտահանումը։ Վերջին պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ճապոնական ավտոմեքենաների արտահանումը կազմել է 4 միլիոնից մի փոքր պակաս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում