Չինական BYD-ը Tesla-ի շուկան նվաճելու համար շեշտը դրել է շքեղ էլեկտրական մեքենաների վրա
23/01/2024 14:30
Նմանատիպ
Չինական BYD ավտոարտադրողը 2023 թվականի չորրորդ եռամսյակում առաջ է անցել Tesla-ից էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքում և ընդլայնում է առաջարկվող շարքը լյուքս մոդելների հաշվին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ռազմավարության փոփոխությունն արտացոլում է Yangwang ապրանքանիշի ներքո պրեմիում էլեկտրամոբիլների թողարկումը, նշում է հրատարակությունը:
Ըստ BYD-ի, ընկերությունը 2023 թվականին ստացել է ավելի քան 135,500 պրեմիում մեքենաների պատվեր: Ինչպես վստահեցնում է BYD-ը, նոր U8 ամենագնացը կարող է տեղում շրջվել և լողալ ջրում, իսկ Lamborghini հիշեցնող U9 սուպերքարը կարող է ժամում 0-100 կմ արագություն զարգացնել երկու վայրկյանում: Այս էլեկտրական մեքենաների գինը գերազանցում է 150 000 դոլարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում