Apple-ը Ռուսաստանի բյուջե է վճարել 1,2 մլրդ ռուբլու հակամենաշնորհային տուգանք
Նմանատիպ
Apple-ը հունվարի 19-ին 1,2 մլրդ ռուբլու հակամենաշնորհային տուգանք է վճարել, որոնք փոխանցվել են Ռուսաստանի բյուջե։ Այս մասին հայտնել է Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը:
Հայտնի է դարձել, որ Apple-ը խախտել է հակամենաշնորհային օրենսդրությունը, ռուս ծրագրավորողներին պարտադրելով iOS հավելվածներում օգտագործել իր վճարային գործիքը։
«App Store-ի կանոններն արգելում էին iOS-հավելվածների մշակողներին հավելվածի ներսում հաճախորդներին տեղեկացնել App Store-ից դուրս գնումների համար վճարելու հնարավորության մասին, ինչպես նաև օգտագործել վճարման այլընտրանքային եղանակներ: Ընկերությունը պահանջում էր, որ մշակողները հեռացնեն իրենց ինտերնետային ռեսուրսների հղումները և փոխեն հավելվածի ֆունկցիոնալությունը, որպեսզի գրանցման ձևը չտաներ արտաքին կայքեր», – պարզաբանել են ծառայությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում