Հայաստանը հայտնվել է հեղինակավոր «Lonely Planet» պարբերականում

Հայաստանը հայտնվել է հեղինակավոր «Lonely Planet» պարբերականում

Հայաստանը հայտնվել է հեղինակավոր «Lonely Planet» պարբերականի ուշադրության կենտրոնում։

Հոդվածի գլխավոր խմբագիր Բրիկկի Ֆլետչերը նկարագրում է երկիրը որպես գիտելիքի և եզակի փորձառություններ փնտրողների համար յուրահատուկ այցելավայր։

Ըստ նրա՝ Հայաստանը երկիր է, որը երաշխավորում է գրավել յուրաքանչյուր այցելուի սիրտը։

Հոդվածի հեղինակը նշում է. «Զանգվածային զբոսաշրջության տեսանկյունից այն մնում է համեմատաբար չբացահայտված: Այս փոքրիկ երկիրը, որը լցված է գեղեցիկ լանդշաֆտներով, հենց այն է, ինչ փնտրում եք։ Սա հին պատմությամբ թաթախված վայր է՝ բնական գեղեցկությամբ և հետաքրքրասեր, ընկերասեր մարդկանցով, ովքեր հավատում են, որ ճանապարհորդները «աստծուց են գալիս» և անձնավորում են հյուրընկալությունն ու ջերմությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում