Լիբանանն Իսրայելին զգուշացրել է, որ պատերազմը հրեական պետությանը «պիկնիկ» չի թվա

Լիբանանն Իսրայելին զգուշացրել է, որ պատերազմը հրեական պետությանը «պիկնիկ» չի թվա

Լիբանանը զգուշացնում է Իսրայելին, որ երկրների միջև պատերազմ սկսելու դեպքում այն հրեական պետության համար «պիկնիկ» չի թվա։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է Լիբանանի ԱԳՆ ղեկավար Աբդալլահ Բու Հաբիբը:

«Հուսով եմ՝ նրանք հասկանում են, որ պատերազմը խնջույք չի լինի իրենց համար», – ՄԱԿ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է լիբանանցի նախարարը։

Նա նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ «Գազայում պատերազմը պետք է դադարեցվի։ Բավական է, բավական է», – շեշտել է նա ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում