Հունգարիան դեմ է Ուկրաինային ռազմական օգնության համար ԵՄ նոր հիմնադրամի ստեղծմանը. Bloomberg
Նմանատիպ
Հունգարիան դեմ է Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար նոր հիմնադրամ ստեղծելու Եվրամիության առաջարկին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին փոխանցում է Bloomberg-ը:
Սիյարտոն հստակեցրել է, որ այդ հարցը կքննարկվի հունվարի 29-ին իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ:
Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը հունվարի 22-ին Ուկրաինային ռազմական օգնության նոր միջոց է առաջարկել, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ծառայության մշակած պլանը:
Նախաձեռնությունը նախատեսում է ավելի քան 20 մլրդ եվրոյի (22 մլրդ դոլար) չափով հատուկ ռազմական հիմնադրամի ստեղծում, որից չորս տարվա ընթացքում Եվրամիության անդամ երկրներին փոխհատուցում կվճարվի Ուկրաինային ռազմական մատակարարումների համար, ասվում է հրապարակման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում