Ադրբեջանի ռազմարդյունաբերության գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Ադրբեջանի ռազմարդյունաբերության գործարանում պայթյուն է տեղի ունեցել

Շիրվանի շրջանում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ձեռնարկությունում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Շիրվանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում պայթյուն է որոտացել, պայթյունի հետևանքով կան տուժածներ»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բաքվից հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության մի քանի մեքենա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում