Քյոխը կարող է հարցաքննվել

Քյոխը կարող է հարցաքննվել

ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով կարող է հարցաքննվել «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով պետք է Հակակոռուպցիոն դատարան հրավիրվի նաև «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը»,– գրում է թերթը։

Գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։

Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

Արզումանյանը կալանավորվել է սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում