Բելգորոդում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 63 հոգի

Բելգորոդում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 63 հոգի

Բելգորոդի Telegram-ալիքներում հրապարակվել է ինքնաթիռի կործանման տեսանյութ։ Նախնական տվյալներով՝ այն Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է։ Միջադեպի մանրամասների մասին պաշտոնապես ոչ ոք չի հայտնում։

Telegram ալիքների տվյալներով՝ Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76 ինքնաթիռում, նախնական տվյալներով, եղել է 63 մարդ։ Նրանք բոլորը զոհվել են․ պնդում է ուժայինների հետ կապված ալիքի աղբյուրը։ Մարզի նահանգապետ Գլադկովը գրում է, որ տեղում աշխատում է ԱԻՆ-ը։

Կործանված Իլ-76 օդանավում գտնվել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայող, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում