Իրանի բանակի կազմում ընդգրկվել են ռազմավարական ԱԹՍ-ներ
Նմանատիպ
Իրանական բանակի մարտական ստորաբաժանումները երեքշաբթի օրը ստացել են երկրի պաշտպանական արդյունաբերության հայրենական արտադրության բազմաթիվ ռազմավարական անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։
Իրանի պաշտպանության և զինված ուժերի ապահովման նախարարության կողմից մշակված ռազմավարական մարտական, հետախուզական ռադիոտեղորոշիչ դրոնները մտել են իրանական բանակի մարտական ստորաբաժանումների կազմի մեջ։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար գեներալ Աբդուլռահիմ Մուսավին և երկրի պաշտպանության նախարար գեներալ Մոհամմադռեզա Աշտիանին:
Տարբեր տեսակի «Ababil 4» և «Ababil 5» ռազմավարական անօդաչու թռչող սարքերը, որոնք նախատեսված են հիմնականում հետախուզական առաջադրանքների, հետախուզական տվյալների հավաքագրման, դիտարկման, ռադիոէլեկտրոնային պատերազմի և մարտական առաջադրանքների կատարման համար, ինչպես նաև «Arash» և «Bavar» հեռահար անօդաչու և «Karar» հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքերը նույնպես ներառված են իրանական բանակի մարտական ստորաբաժանումների կազմում, փոխանցում է Irna-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում