Իրանը հայտարարել է Թուրքիայի հետ առևտուրը 30 մլրդ հասցնելու մասին
Նմանատիպ
Իրանի կառավարությունը մտադիր է Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 30 մլրդ դոլարի: Ինչպես փոխանցում է Irna գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
Ռայիսին Անկարա մեկնելուց առաջ Մեհրաբադ օդանավակայանում հայտարարել է, որ այդ այցը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով՝ Իրանի և Թուրքիայի տնտեսական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստի գումարման և տնտեսական ու առևտրային հարցերի շուրջ երկկողմ բանակցությունների համար:
Իրանի կառավարության ղեկավարը Թուրքիան անվանել է մահմեդական և հարևան երկիր ու Իրանի առևտրային գործընկեր:
Իրանի նախագահի խոսքով՝ այցի շրջանակներում կստորագրվեն կարևոր փաստաթղթեր, որոնք վկայում են երկու երկրների առևտրային և տնտեսական հարաբերություններն ընդլայնելու կամքի մասին:
Միաժամանակ Ռաիսին Պաղեստինը համարել է աշխարհի մուսուլմանների համար կարևոր հարցերից մեկը: Մատնանշելով Պաղեստինի վերաբերյալ Իրանի և Թուրքիայի ընդհանուր դիրքորոշումը՝ նա հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ հաղթանակը պատկանելու է պաղեստինցի ժողովրդին, իսկ կործանումն իսրայելական ռեժիմի ապագան է»,-փոխանցում է Irna-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում