Ազատ Ազատյանը նվաճել է ֆրանսիական բռնցքամարտի չեմպիոնի տիտղոսը
24/01/2024 20:55
Նմանատիպ
Հունվարի 20-ին Ֆրանսիայի Բրետան քաղաքում անցկացված ֆրանսիական բռնցքամարտի (Boxe Française) մրցաշարում հայազգի Ազատ Ազատյանը 70 կգ քաշայինների կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական լրատվամիջոցներից։
«Սա պատմություն է համառության և վճռականության մասին՝ դեպի Ֆրանսիայի էլիտ B 2024-ի նորապսակ չեմպիոնի կոչումը»,- գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
Ազատ Ազատյանը 23 տարեկան է, Ֆրանսիայի Նանսի քաղաք է տեղափոխվել շուրջ 9 տարի առաջ՝ Հայաստանի Ուջան գյուղից: Ֆրանսիական բռնցքամարտով զբաղվում է 15 տարեկանից, 21 մարտերից 16-ում հաղթանակ է տարել: Հանդես է գալիս ՀայԱզատ (HAYAZAT) անվամբ:
Ֆրանսիական բռնցքամարտը (սավատ) կանոններով նման է քիքբոքսինգ մարտարվեստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում