Ինչպե՞ս կարդալ ժամանակակից պոեզիան

Ինչպե՞ս կարդալ ժամանակակից պոեզիան

«Չգիտեմ», «Չեմ կարդացել», «Այժմ գրողներ կա՞ն»․ երբ խոսքը վերաբերում է ժամանակակից պոեզիային, պատասխաններն ամենից հաճախ հենց այսպիսին են լինում։

Եվ սա, վստահ ենք, մեծ բացթողում է ընթերցողի համար, քանի որ ժամանակակից պոեզիան մի ամբողջ գրական աշխարհ է՝ յուրովի հետաքրքիր ու կենսունակ։

Ժամանակակից բանաստեղծությունների հիմնական խնդիրը նրանց էլիտարությունն է և թվացյալ բարդությունը։ Փորձենք ներկայացնել մի քանի հնարք, թե ինչպես կարդալ և հասկանալ դրանք։

Ի՞նչ է ժամանակակից պոեզիան

Նախ անդրադառնանք զրույցի թեմային։ Այս հարցի պատասխանները կարող են բոլորովին տարբեր լինել: Հաճախ հետազոտողները և հեղինակները տարբերում են «նոր կամ ժամանակակից» (modern) և «նորագույն» (contemporary) պոեզիան: Եվ եթե առաջինի դարաշրջանը սկսվում է 60-ականներից, ապա երկրորդը սկսվում է մոտավորապես 90-ականներից։

Կարող ենք ընտրել այլ ելակետ, բայց եթե խոսքը ժամանակակից լուրջ պոեզիայի մասին է, ապա անպայման պետք է նշենք ընդհատակյա հեղինակներին։ Սա խորհրդային գրականության մի տեսակ հակառակ կողմն է, որն առաջացել է ոչ միայն տպագրվելու դժվարության ֆոնին, այլև «պաշտոնական» գրականության հետ առնչվելու ցանկության բացակայության պատճառով։

1Մի՛ մտածեք բարդության մասին

Ընթերցողների համար, ովքեր դեռ դպրոցական տարիներից մտածում էին՝ «ինչ էր ուզում ասել հեղինակը», պոեզիան մի տեսակ «սրբություն» է, իսկ բանաստեղծներն այն մարդիկ են, որոնց աշխատանքը մենք ուսումնասիրել ենք մեր ուսուցիչների հետ:

Բայց ինչպե՞ս վարվել ժամանակակից հեղինակների հետ, այն էլ՝ միայնակ։ Ի վերջո, մեզ սովորեցրել են, որ բոլորն ուզում են ինչ-որ բան ասել, իսկ բանաստեղծությունը վերլուծելը հեշտ բան չէ։ Պատասխանը հեշտ է՝ պարզապես չմտածել տեքստ կարդալու դժվարությունների մասին։

Մեկ այլ խնդիր էլ այն է, որ ըստ ընդունված կանոնների, պոեզիան «պետք է» գրվի «սյունակով» և «հանգով»: Այստեղ պետք է հիշենք «ազատ բանաստեղծություն» ասվածը։

ժամանակակից պոետները, նոր ձևերի որոնումներով, հաճախ դիմում են ազատ բանաստեղծությանը։ Հենց այս տեսակ շարադրանքն է՝ հնագույն, շատ տարածված ժամանակակից արևմտյան պոեզիայում, բայց անսովոր ընթերցողի համար։

2Ուշադրությո՛ւն դարձրեք բառերի իմաստին

Ժամանակակից պոեզիան հասկանալու հետաքրքիր միջոց է առաջարկել ամերիկացի հեղինակ, խմբագիր, թարգմանիչ և ուսուցիչ Մեթյու Զապրուդերը։

Մենք մտածում ենք, որ պոեզիան ի սկզբանե բարդ է և ինչ-որ կերպ այն իմաստ է ստանում՝ «կորցնելով» բառերի հիմնական իմաստը։ Մեթյու Զապրուդերն առաջարկում է տեքստերը հասկանալ բառացիորեն, ընտրել մեկ հետաքրքիր բառ, հետո գնալ գրադարան ու ուսումնասիրել այն։ Որքան էլ մեթոդը պարզունակ է թվում, բայց այն թույլ է տալիս ավելի խորն աշխատել տեքստի հետ։

Երբեմն բառացիությունը կարող է հրաշքի ուղեցույց լինել։

3Եղե՛ք անհատականություն, որը պարզապես կարդում է

Նոր պոեզիան առանձնահատուկ է ու տարբերվող։ Այն հաճախ համարվում է էլիտար և դժվար հասանելի, սակայն սա չի նշանակում անհասկանալի։ Բանաստեղծությունը կարդալիս պետք է հիշել որ ժամանակակից հեղինակները դրանց ներսում կարող են ոչ մի թաքնված գաղափար չդնել, այլ ամեն ինչ թողնել ընթերցողի երևակայությանը։ Ուստի՝ պարզապես կարդացեք և եղեք անհատականություն, որը տեքստն ընկալում է ըստ սեփական պրիզմայի և դիտանկյան՝ առանց պարտադրված կանոնների։

Եվ, ի վերջո, հիշե՛ք՝ եթե նույնիսկ որևէ բանաստեղծություն չեք հավանում կամ չեք հասկանում, դեռ չի նշանակում, որ խնդիրը ձեր մեջ է։ Հնարավոր է՝ այնտեղ իմաստ փնտրել պետք չէ։

Խորհուրդ վերջին Դասական պոեզիան միշտ չէ, որ հանճարեղ է, իսկ նորագույնը՝ ցածրորակ։

 

ԱՌԼԻՆԱ Սարգսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում