Ուկրաինայի հակամարտությունը սովորական է դառնում աշխարհի համար․ ՄԱԿ
25/01/2024 09:59
Նմանատիպ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ասել է, որ ամբողջ աշխարհում միտում կա ընտելանալու ուկրաինական հակամարտությանը։
«Կարծում եմ, որ այս տարվա և անցած տարվա մեծ տարբերությունն այն է, որ սա այլևս նորություն չէ ամբողջ աշխարհում: Կա որոշակի միտում ընտելանալու ուկրաինացիների տառապանքներին», – իր մտավախությունն է հայտնել Գրանդին Associated Agency-ին տված հարցազրույցում: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, Գրանդին ասել է, որ Ուկրաինային մարդասիրական օգնության քննարկումը հետաձգվել է քաղաքական վեճերի պատճառով։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը հաստատել օգնության փաթեթները՝ հավելելով, որ իր պարտականությունն է «բոլորին հիշեցնել, որ մարդասիրական օգնությունը չպետք է պատանդ լինի քաղաքականությանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում