ԵՄ-ն Հունգարիային կարող է ձայնի իրավունքից զրկել
25/01/2024 12:30
Նմանատիպ
Եվրամիության առաջնորդները պատրաստ են կոշտ քայլերի գնալ Հունգարիայի դեմ, եթե երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը փետրվարի 1-ին արտահերթ գագաթնաժողովում շարունակի արգելափակել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի (54,5 մլրդ դոլար) աջակցության փաթեթը: Այս մասին Bloomberg-ին հայտնել են իրազեկ աղբյուրները:
Նման պարագայում հնարավոր է էսկալացիա, այդ թվում՝ Բրյուսելի կողմից Բուդապեշտի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, որոնք Հունգարիային զրկում են ձայնի իրավունքից, նշել են նրանք։
Bloomberg-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Սլովակիայի նոր վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նախազգուշացրել էր ԵՄ մյուս առաջնորդներին, որ Հունգարիային կպաշտպանի ցանկացած հնարավոր քայլերից, որոնք կարող են Օրբանի կառավարությանը զրկել դաշինքում իր իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում