Tesla-ն 2025 թվականին էլեկտրամոբիլի նոր մոդել կթողարկի
25/01/2024 14:30
Նմանատիպ
Ամերիկյան Tesla-ն մատակարարներին հայտնել է, որ 2025 թվականի հունիսին նախատեսում է զանգվածային շուկայի համար նոր էլեկտրական մեքենայի արտադրություն սկսել՝ Redwood ծածկանունով: Այս մասին Reuters-ին հայտնել են չորս իրազեկ աղբյուրներ: Նրանցից երկուսը նշել են, որ խոսքը կոմպակտ քրոսովերի մասին է։
Գործակալության զրուցակիցները պատմել են, որ Tesla-ն մատակարարներին «գների հարցումներ» կամ Redwood մոդելի աճուրդին մասնակցելու հրավերներ է ուղարկել: Նախատեսվում է շաբաթական արտադրել 10 000 էլեկտրամոբիլ։
Արտադրությունը պետք է սկսվի 2025 թվականի հունիսին։ «Նրանք չափազանց լավատես էին իրենց նոր ապրանքների մեծ մասի գործարկման հարցում: Զանգվածային թողարկումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի 2026 թվականին»,-հայտարարել Է գործակալության աղբյուրներից մեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում