Անշարժ գույքի գործարքների նվազում կա Երևանում
25/01/2024 15:00
Նմանատիպ
Նախնական տվյալներով ամբողջ հանրապետության տարածքում ունենք գործարքների թվի աճ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն՝ անդրադառնալով անշարժ գույքի շուկային և գներին։
Նա նշել է, որ նախորդ տարվա ցուցանիշները դեռևս ամբողջական հաշվարկված չեն, դրա համար էլ խուսափել է որևէ թիվ հնչեցնել։
«Որոշակի նվազում կա Երևանում, բայց մայրաքաղաքում ակտիվությունն անհամեմատ մեծ է»,- տեղեկացրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում