Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները կարո՞ղ են ՀՀ-ում անշարժ գույք գնել. Կադաստրի կոմիտեի ղեկավար
25/01/2024 15:30
Նմանատիպ
Կառավարության նիստից հետո լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նույն ընթացակարգով կարո՞ղ են օտարերկրյա քաղաքացիներն, այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի, մեր երկրում անշարժ գույք ձեռք բերել։
Թովմասյանը պատասխանել է, որ ՀՀ-ում անշարժ գույքի ձեռք բերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի համար։
«Գյուղատնտեսական նշանակության հողերը չեն կարող գնել այլ պետությունների քաղաքացիները, իրավաբանական անձինք։ Մնացած բոլոր դեպքերում ընթացակարգը նույնն է։ Բոլորն էլ կարող են դիմել և համապատասխան գործարքը կնքել»,- ներկայացրեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում