Սիրիայում անկայունության պատճառն ԱՄՆ-ի անօրինական ներկայությունն է. Պուտինի ներկայացուցիչ

Սիրիայում անկայունության պատճառն ԱՄՆ-ի անօրինական ներկայությունն է. Պուտինի ներկայացուցիչ

Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը և Թուրքիան միակարծիք են այն կարծիքում, որ Սիրիայում անկայունության հիմնական պատճառն ԱՄՆ-ի անօրինական ներկայությունն է:

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 21-րդ միջազգային հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է սիրիական կարգավորման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

«Մենք համոզված ենք, և Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչներն առնվազն նման դիրքորոշում ունեն, որ Սիրիայում շարունակվող անկայունության հիմնական պատճառը երկրի երկու շրջանում ամերիկյան անօրինական ռազմական ներկայությունն է»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում