Պաշտոնական Բաքուն դիտարկում է ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը

Պաշտոնական Բաքուն դիտարկում է ԵԽ-ից Ադրբեջանի դուրս գալու ընթացակարգը

Պաշտոնական Բաքուն մտադիր է համարժեք արձագանքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշմանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, չնայած այն հանգամանքին, որ ԵԽԽՎ երեկվա նիստում նշվել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակումը չի նշանակում Ադրբեջանի մասնակցության ավարտը Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում, Բաքվի դիրքորոշումն այլ է։

Նշվում է, որ Ադրբեջանը մտադիր չէ համակերպվել «այս անարդար և կողմնակալ վերաբերմունքի հետ, և պաշտոնական Բաքուն ներկայումս քննարկում է ոչ միայն ԵԽԽՎ-ից, այլև ամբողջությամբ Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը»։

«Ադրբեջանը կարող է նաև հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից»,- նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում