Tesla-ի բաժնետոմսերն էժանացել են 12 տոկոսով
Նմանատիպ
Tesla-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 12% – ով՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվության հրապարակումից և 2024 թվականի հոռետեսական կանխատեսումից հետո: Ինչպես փոխանցում Forbes-ը, այս մասին նշված է Nasdaq բորսայի տվյալներում: Հինգշաբթի՝ հունվարի 25-ին, բորսայի փակման ժամանակ թղթերն արժեցել են 182,63 դոլար, ինչը 12,13 տոկոսով ցածր է նախորդ առեւտրային նստաշրջանի փակման գնից։
Զեկույցի համաձայն՝ ընկերության ճշգրտված զուտ շահույթը կազմել է 2,48 մլրդ դոլար՝ չարդարացնելով ներդրողների սպասելիքները, որոնք կանխատեսել էին 2,61 մլրդ դոլար։ Մեկ բաժնետոմսի ճշգրտված շահույթը կազմել է 0,71 դոլար՝ սպասվող 0,73 դոլարի դիմաց։ Ընկերության հասույթը կազմել է 25,17 մլրդ դոլար՝ տարեկան արտահայտությամբ աճելով 3 տոկոսով, սակայն ներդրողներն ակնկալում են $25,87 մլրդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում