Իսրայելը շտապում է ԱՄՆ-ից ստանալ ժամանակակից սպառազինություն
Նմանատիպ
Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրն ավարտել է աշխատանքային այցը Վաշինգտոն, որտեղ նա քննարկել է ամերիկյան արտադրության բարձրակարգ կործանիչների և հարվածային ուղղաթիռների նոր էսկադրիլիաների գնման հարցը՝ Գազայի պատերազմի համար զինամթերքը լրացնելու համար, հաղորդում է Al Jazeera-ն:
Սակայն, The Times of Israel-ը հերքել է Channel 12-ի հաղորդումը, որտեղ ասվում էր, որ վերջնական գործարքն արդեն ստորագրված է: Միաժամանակ թերթը հայտարարել է, որ Իսրայելը պնդում է որքան հնարավոր է շուտ զենք ձեռք բերել։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Թել Ավիվը նախատեսում է գնել 25 F-35 գաղտագողի կործանիչ, 25 F-15IA կործանիչ և 12 Apache ուղղաթիռ։
Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան, ով Վաշինգտոնում հանդիպել է Պենտագոնի և Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների և ամերիկյան խոշորագույն սպառազինության ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել է նաև Գազայի պատերազմի համար ԱՄՆ-ի արտադրության զինամթերքի շարունակական մատակարարումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում