ԵՄ-ն կարող է հաջորդ շաբաթ համաձայնեցնել Կիևին 50 մլրդ եվրոյի հատկացումը

ԵՄ-ն կարող է հաջորդ շաբաթ համաձայնեցնել Կիևին 50 մլրդ եվրոյի հատկացումը

Եվրոպական առաջնորդները կարող են հաջորդ շաբաթ համաձայնեցնել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով օգնության հատկացումը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսին:

Լատվիայի նախագահի խոսքով՝ համաձայնագիրը կամ հիմնված կլինի ԵՄ բոլոր 27 երկրների պայմանավորվածության վրա, կամ «այլ մեխանիզմի», որը կաշխատի այն դեպքում, եթե բոլոր երկրների համաձայնությանը հասնել չհաջողվի: Անցյալ ամիս Հունգարիան արգելափակեց այս ֆինանսավորումը, և ԵՄ առաջնորդները կրկին կհավաքվեն փետրվարի 1-ին կայանալիք գագաթնաժողովում՝ համաձայնագիր կնքելու համար:

«Բայց մի բան պարզ է՝ Ուկրաինային պետք են այդ գումարները, Ուկրաինան պետք է ստանա այդ գումարները, և ԵՄ – ն պետք է տրամադրի դրանք», – շեշտել է Լատվիայի ղեկավարը Bloomberg-ի հետ զրույցում:

Նա հույս է հայտնել, որ գագաթնաժողովում, այնուամենայնիվ, կհաջողվի հասնել փոխզիջման, Ընդ որում նշել է, որ կան նաև այլ առաջարկներ, օրինակ ՝ մեխանիզմ, որը ենթադրում է միջոցների մաս-մաս հատկացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում