ԱՄՆ-ում պահանջում են պաշտպանել պետական սահմանները
Նմանատիպ
Ամերիկացիներն ուզում են, որ անօրինական միգրանտների հետ կապված հարցը լուծվի: «Ռիա Նովոստ»-ի փոխանցմամբ, այս X սոցցանցում գրել Է ամերիկացի լրագրող Թոմի Լարենը:
«Ներգաղթը նոյեմբերին կդառնա ամենամեծ խնդիրը (2024 թվականի նոյեմբերի 5-ին նախատեսված են ԱՄՆ ընտրությունները): Ընտրողները ցանկանում են, որ հանրապետականները տեղից շարժվեն և ինչ-որ քայլեր անեն: Լավ է, որ Տեխասը սկսեց քայլեր ձեռնարկել», – հայտարարել է նա։
Լրագրողը նաև կոչ է արել պաշտպանել պետական սահմանը ՝ նշելով, որ Տեխաս նահանգը հաստատակամ է այդ գործում:
Ավելի վաղ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբոտը հայտարարել էր միգրանտների «ներխուժման» և ինքնապաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին: Նրա խոսքով՝ նահանգը սեփական քաղաքականությունն է վարելու, քանի որ դաշնային իշխանությունները չեն կարողանում պահպանել սահմանը։
Վաշինգտոնը Թեխասի իշխանությունների գործողություններն անվանում է հակասահմանադրական, իսկ մեթոդները՝ ավելորդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում