Գտնվել է Կլիմտի՝ գրեթե 100 տարի անհետացած համարվող կտավը
Նմանատիպ
Ապրիլին Վիեննայի Kinsky աճուրդի տունը աճուրդի կհանի Գուստավ Կլիմտի «Մադամ Լիզերի դիմանկարը», որը գրեթե 100 տարի կորած էր համարվում։ Կտավի գնահատված արժեքը տատանվում է 32,7-54,5 միլիոն դոլարի սահմաններում։
Ինչպես ընդգծում է Bloomberg-ը, աշխատանքը վաճառելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անցյալ տարի Sotheby’s-ում «Հովհարով կինը» կտավը վաճառվել է Կլիմտի ստեղծագործությունների համար ռեկորդային 108 միլիոն դոլարով։
Kinsky-ի ներկայացուցիչները նշում են, որ «Մադամ Լիզերի դիմանկարը» առանձնանում է հիանալի պահպանվածությամբ։ Վերջին անգամ այն ցուցադրվել է 1925 թվականին Վիեննայի ցուցահանդեսում, որից հետո նկարի գտնվելու վայրի մասին մինչև վերջերս ոչինչ հայտնի չէր։ Ըստ Kinsky կատալոգի, ներկայիս սեփականատերերը, որոնց անունները չեն նշվում, դիմանկարը գնել են 1960-ականներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում