ՀՀ–ն պետք է կողմնորոշվի ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում. «Ռոսատոմ»
29/01/2024 11:00
Նմանատիպ
Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես-երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Խոսելով այդ ոլորտում Ռուսաստանի ունեցած պայմանավորվածությունների մասին այլ երկրների հետ՝ գլխավոր տնօրենը հիշատակել է նաև Հայաստանը՝ ընդգծելով, որ Երևանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է:
Լիխաչովը նշել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների բարձր պատրաստության փուլում է Թուրքիայի և Բանգլադեշի հետ, բանակցություններ են վարում Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ: