ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի չի ձգտում․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի չի ձգտում․ Սպիտակ տուն

Վաշինգտոնը Թեհրանի հետ պատերազմի կամ զինված հակամարտության չի ձգտում։ Այս մասին լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատերազմ չենք փնտրում Իրանի հետ, մենք զինված հակամարտություն չենք փնտրում Իրանի հետ», – ասել է Քիրբին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները մտածում է Իրանին հարվածելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում