Մասկը հայտնել է Neuralink չիպի հաջող իմպլանտացիայի մասին
Նմանատիպ
Neurolink ստարտափի հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը X-ում հայտնել է, որ առաջին մարդը ստացել է նեյրոչիպ, որը թույլ է տալիս մտքի ուժով կառավարել էլեկտրոնային սարքերը: Մասկի խոսքով՝ կամավորը «լավ է վերականգնվում»։ Ընկերության նպատակն է ստեղծել չիպ, որը կօգնի վերացնել ուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքները, որպեսզի կաթվածահար մարդիկ կարողանան նորից շարժվել: Այս մասին հայտնում է Forbes-ը։
«Երեկ առաջին մարդը Neuralink-ից իմպլանտ է ստացել և լավ է վերականգնվում։ Նախնական արդյունքները ցույց են տալիս նյարդային կպչունության խոստումնալից հայտնաբերում»,- գրել է Մասկը հունվարի 29-ին իր գրառման մեջ: Նա նշել է, որ սարքը թույլ կտա իր կրիչին «պարզապես մտածելով» կառավարել էլեկտրոնային սարքերը:
«Պատկերացրեք, որ Սթիվեն Հոքինգը կարող էր ավելի արագ հաղորդակցվել, քան մեքենագրուհին կամ աճուրդավարը։ Դա է նպատակը», – նշել է գործարարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում