Amazon-ը հրաժարվել է iRobot-ի գնման գործարքից. Bloomberg
Նմանատիպ
Amazon-ը հրաժարվել է ռոբոտատեխնիկա արտադրող iRobot-ի գնումից: Ինչպես փոխանցում է Bloomberg-ը, այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից: «Գործարքից հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ Amazon-ի առաջարկած iRobot-ի ձեռքբերումը ճանապարհ չունի ԵՄ-ում կարգավորող մարմինների հաստատման համար», – նշել են ընկերությունում:
Amazon-ը iRobot-ին 94 մլն դոլար կվճարի գործարքը խզելու համար, սակայն գործարքի ամբողջական գումարը պետք է կազմեր 1,4 մլրդ դոլար, գրում Է պարբերականը:
Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովից բացի, գործարքը արգելափակելուն միջամտել է նաև ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը: Գործակալությունը պնդում է, որ վերջին տարիներին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հակամենաշնորհային կարգավորիչները ավելի ու ավելի են թերահավատորեն վերաբերվում խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մասնակցությամբ կլանման գործարքներին:
Այս ֆոնին Nasdaq բորսայի պրեմարկետում iRobot-ի բաժնետոմսերն Էժանացել են ավելի քան 18 տոկոսով: Միևնույն ժամանակ Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 0,4 տոկոսով՝ հասնելով 159,7 դոլարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում