Գազայում ՄԱԿ-ի գործակալության 10 տոկոսը կապի մեջ է եղել ՀԱՄԱՍ-ի հետ. WSJ
Նմանատիպ
Գազայի հատվածում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության աշխատակիցների մոտ 10 տոկոսը կապված է իսլամիստական ռազմական խմբավորումների հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով հետախուզության հաշվետվությունները:
Ընդ որում, գործակալության առնվազն 12 աշխատակիցներ առնչություն են ունեցել հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ, հայտնում է պարբերականը: Նրանցից 6-ը եղել են այն զինծառայողների շարքում, որոնք սպանել էին Իսրայելի 1200 բնակչի, ասվում է զեկույցում։ Երկուսն օգնել են առևանգումներին, ևս երկուսը հետևել են տեղաշարժերին։ Մյուսները համակարգել են հարձակման լոգիստիկան, այդ թվում՝ զենքի գնումը, գրում Է WSJ-ն։ Հարձակման մեջ ներգրավված 12 աշխատակիցներից 7-ը դպրոցի ուսուցիչներ էին, նշվում է զեկույցում:
Պարբերականի փոխանցմամբ, հետախուզության տվյալներով, Գազայում ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության 12 000 աշխատակիցներից մոտ 1200-ը կապված են ՀԱՄԱՍ-ի կամ «Պաղեստինյան Իսլամական ջիհադի» հետ, իսկ մոտ կեսն ունի մերձավոր ազգականներ, որոնք պատկանում են այդ մարտական խմբավորումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում