Toyota-ն որոշել է ժամանակավորապես դադարեցնել արտադրությունը 6 գծերի ուղղությամբ
Նմանատիպ
Toyota ավտոկոնցեռնը որոշում է կայացրել մինչև փետրվարի 1-ը դադարեցնել չորս գործարաններում վեց արտադրական գծերի աշխատանքը՝ դիզելային շարժիչների փորձարկման ժամանակ հայտնաբերված կեղծիքների պատճառով։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
«Մենք մտադիր ենք աշխատել արագ և շուտափույթ թույլտվություն ստանալ արտադրությունը վերսկսելու համար», – հեռուստաալիքը մեջբերում է կոնցեռնի գործադիր տնօրեն Կոձի Սատոյի խոսքը:
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Toyota Industries Corporation ընկերությունը, որին Toyota-ն հանձնարարել է դիզելային շարժիչների երեք մոդելների արտադրությունը, կեղծիքներ է իրականացրել հավաստագրման համար արդյունավետ հզորության փորձարկումների ընթացքում:
Այս շարժիչները տեղադրվում են աշխարհի տասը մեքենաների մոդելներում, ներառյալ Ճապոնիայում: Այդ մոդելների թվում են Land Cruiser 300-ը, Land Cruiser PRADO-ն, Hiace-ն, FORTUNER-ը և LX500d-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում