Իրանի արտաքին առևտուրը հասել է 126 միլիարդ դոլարի
31/01/2024 10:00
Նմանատիպ
Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մոհամադ Ռեզվանի-Ֆարը հայտարարել է, որ ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում Իրանի արտաքին առևտուրը 17 մլրդ դոլարով գերազանցել է, հասնելով 126 մլրդ դոլարի, ներառյալ նավթի, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների և էլեկտրաէներգիայի արտահանումը: Այս մասին հայտնում է Irna գործակալությունը։
«Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում հաշվի առնելով հում նավթի, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների և էլեկտրաէներգիայի արտահանումը, մենք ականատես ենք եղել ավելի քան 17 միլիարդ դոլարի ավելցուկային արտահանման։ Ընդհանուր առմամբ արտահանվել է 113 միլիոն տոննա ապրանք, 40 միլիարդ 470 միլիոն դոլար արժողությամբ»,-հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում